Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նաև այսպես են տարածվում լուրերը

Նաև  այսպես են տարածվում լուրերը
13.12.2013 | 12:07

Դեկտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, խոսելով լրատվական դաշտի մասին, ասաց, որ տարօրինակ լրատվամիջոցներ կան` «Ճաքած հայելի», «Շեղված հայելի», irates, և, ի լուր բոլոր լրատվամիջոցների, հայտարարեց. «Ես ինչո՞ւ ֆեյսբուքյան էջ չեմ բացում, ընկերներս զանգում հարցնում են` ճի՞շտ է, որ քեզ հարցաքննել են, որ դու հայկական բանակի բյուջեն կերել ես, չես մարսում»։ Փորձելով հիշել հերյուրանք տարածող լրատվամիջոցի անունը՝ Արմեն Մազմանյանը շեշտեց. «Իրատես de facto»:
Ասուլիսից հետո, պարզելով, որ «Իրատես de facto»-ում նման անդրադարձ երբևէ չի եղել, կապ հաստատեցի ԵԹԿՊԻ-ի մամուլի պատասխանատուի հետ: Մեզ տեղեկացրին, որ Արմեն Մազմանյանը Հայաստանում չէ, իրենք կապ են հաստատել և նա ասել է, որ շփոթմունք է եղել, ինքը նկատի է ունեցել irakan.info-ն:
Գուցե պարոն Մազմանյանը շատ է սիրում մեր թերթը, որ իր հասցեին ստահոդ լուրեր տարածող բլոգի փոխարեն նշել է «Իրատես de facto»-ի անունը: Բայց, այնուամենայնիվ, նաև այսպես են տարածվում լուրերը, հետո թև առնում, վերածվում բամբասանքի, հերյուրանքի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ